Սնունդը և առողջությունը
Առողջ սննդի 24 տարբերակ. civilnet.am
![Առողջ սննդի 24 տարբերակ. civilnet.am Առողջ սննդի 24 տարբերակ. civilnet.am](up/article/big/file_38610_5620321.jpg)
ՍիվիլՆեթն ի մի է բերել առողջ սննդի ամենատարածված 24 տեսակները, որոնք ներկայացված են ստորև:
1. Ձու
Ձվի դեղնուցը պարունակում է կարևոր, սակայն դժվար գտնվող սննդանյութեր, ինչպիսիք են խոլինը (ինչը նվազեցնում է կրծքի քաղցկեղի հավանականությունը) և անտիօքսիդանտները: Չնայած շատերս խուսափում ենք ձվի դեղնուցից, քանի որ այն մեծացնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը, ակնհայտ է, որ շատերիս համար այն ավելի օգտակար է, քան` վնասակար: Սրտային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է նվազեցնեն ձվի դեղնուցի օգտագործումը շաբաթական մինչև երկուսը, իսկ մյուսները կարող են օրը մեկ ձու ուտել: Հետազոտությունը փաստում է, որ այն չի մեծացնի սրտի կաթվածի հավանականությունը: Խորհուրդ է տրվում ձվածեղ պատրաստելիս օգտագործել ձվի 1 դեղնուց և 2 սպիտակուց։2. Մածուն
Մածունը պարունակում է կալցիում և իմունիտետը խթանող բակտերիաներ, սակայն անհրաժեշտ է ընտրել սպիտակուցով ավելի հարուստ և անյուղ տարբերակը:3. Անյուղ կաթ
Այո, կաթն օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել, որ անյուղ կաթը ո՛չ միայն օգտակար է ոսկրերի համար, այլև պայքարում է ճարպի դեմ: ԱՄՆ Թեննեսի համալսարանի հետազոտությունը պարզել է, որ գեր մարդիկ, ովքեր դիմում են հիմնականում ցածր յուղայնության և կալցիումով հարուստ դիետայի, 70%-ով ավելի շատ քաշ են կորցնում, քան նրանք, ովքեր պարզապես քիչ են ուտում: D վիտամինը միայն կալցիումը յուրացնելու համար չէ: Հետազոտությունը ցույց է տվել, որ D վիտամինը նվազեցնում է սրտի հիվանդության հավանականությունը, թեթևացնում է մեջքի ցավը, օգնում է դեպրեսիայի կանխարգելմանը, սակայն շատերս բավարար քանակով չենք ստանում այդ վիտամինից: Առավոտյան սուրճի հետ կաթը քիչ է, խմե´ք մեկ բաժակ կաթ նախաճաշին կամ մի քիչ շոկոլադ ավելացնելով ՝վայելե´ք այն ընթրիքից հետո:4. Սաղմոն
Սաղմոնը վիտամին D-ի և օմեգա 3-ի լավագույն աղբյուրներից է: Այս կարևոր ճարպաթթուները բավականին օգտակար են առողջության համար՝ սրտի հիվանդությունների կանխարգելումից մինչև մաշկի հարթեցում, քաշի նվազեցմանը նպաստելուց մինչև տրամադրության բարձրացում: Օմեգա 3-ը երկար ժամանակ հագեցած լինելու զգացում է ապահովում, ինչի շնորհիվ հավելյալ կալորիաներ չենք ընդունում:5. Դիետիկ տավարի միս
Տավարի միսը երկաթի` հեշտ յուրացվող լավագույն աղբյուրներից է: Օրական ընդամենը 28 գրամ տավարի միսն օրգանիզմին մեծ հնարավորություն կտա մյուս աղբյուրներից ավելի լավ յուրացնել երկաթը: Այն պարունակում է նաև ցինկ, ինչի նույնիսկ չնչին պակասը կարող է վատացնել հիշողությունը, և B վիտամին, որն օգնում է օրգանիզմին սնունդը փոխակերպել էներգիայի: Ի դեպ` խոտակեր անասունների միսը կրկնակի վիտամին E է պարունակում: Այն հարուստ է նաև օմեգա 3-ով: Եվ քանի որ մսի այս տեսակը քիչ ճարպ է պարունակում, մի քիչ ավելի կոշտ է, պատրաստելիս մարինացրե´ք այն և շատ մի´ եփեք:6. Լոբազգիներ
Դժվար է պատկերացնել լոբազգիներից ավելի լավ ուտեստ: Մեկ բաժակ եփած լոբին կարող է օրգանիզմին մատակարարել 17 գրամ բջջանյութ: Լոբազգիները հարուստ են նաև սպիտակուցով, կալցիումով, պոտասիումով և մագնեզիումով: Հետազոտությունները փաստում են, որ լոբազգիները նվազեցնում են սրտի հիվանդությունների, շաքարախտի, բարձր ճնշման և կրծքի քաղցկեղի հավանականությունը: Սննդաբանները խորհուրդ են տալիս շաբաթական ամենաքիչը 3 բաժակ լոբի ուտել: Ավելին` ձեռքի տակ միշտ ունեցե´ք սև, սպիտակ, կարմիր և այլ տեսակի լոբիներ: Օգտագործե´ք աղցաններում, ապուրներում և հնարավոր բոլոր ուտեստներում:7. Ընկուզեղեն
Գիտնականներն ասում են, որ օրական մոտ 43 գրամ ընկուզեղենը կարող է նվազեցնել սրտի կաթվածի և շաքարախտի հավանականությունը: Ընկույզը հարուստ է օմեգա 3-ով: Պնդուկը պարունակում է արյան ճնշումն իջեցնող ամինաթթուներ: Մոտ 40 գրամ նուշն ունի սրտի համար օգտակար այնքան պոլիֆենոլներ, որքան պարունակում են մեկ բաժակ կանաչ թեյն ու կես բաժակ եփած բրոկոլին միասին: Դրանք կարող են նվազեցնել խոլեսթերինը: Կարևորը չափը պահելն է, քանի որ ընկուզեղենը բարձր կալորիականություն ունի: Սառնարանում մանրացված ընկուզեղեն պահեք և առավոտյան մի ճաշի գդալ ավելացրե´ք նախաճաշին:8. Վարսակի շիլա
Բջջանյութով (ֆիբերով) հարուստ այս շիլան չափազանց օգտակար է: Այն նվազեցնում է սրտի հիվանդությունների հավանականությունը 10%-ով: Տասը տարվա ընթացքում հետազոտելով 4 316 մարդու՝ պարզվել է, որ այն կարող է նվազեցնել շաքարախտի հավանականությունը: Նման արդյունքի հասնելու համար պետք է օրական կես բաժակ վարսակ ուտել, սակայն նախընտրելի է առանց քաղցրի: Հրաշալի նախաճաշի համար անհրաժեշտ է վարսակն ուտել յոգուրտով, մրգերով և ընկուզեղենով: Այն կարելի է նաև օգտագործել որպես խավարտ` ձկան կամ հավի մսի համար:9. Կտավատ
Կտավատն օմեգա 3-ի ամենահարուստ աղբյուրներից է: Հետազոտությունների համաձայն, ամենօրյա սննդակարգում կտավատ ավելացնելով, կարելի է նվազեցնել սրտի հիվանդությունների հավանականությունը 46%-ով: Այն կանխարգելում է արյան կարմիր գնդիկների միախմբումը, ինչը կարող է անոթների խցանման պատճառ դառնալ: Կտավատը նվազեցնում է նաև կրծքի քաղցկեղի հավանականությունը: Ավելացրե´ք այն աղցանի, շիլայի կամ յոգուրտի մեջ: Գնե´ք այն աղացած և պահե´ք սառը տեղում:10. Զեյթունի ձեթ
Զեյթունի ձեթը հարուստ է սրտի համար օգտակար ճարպերով, որոնք նվազեցնում են «վատ» խոլեսթերինի մակարդակը և բարձրացնում «լավ»-ի քանակը: Այն հարուստ է անտիօքսիդանտներով և կարող է նվազեցնել քաղցկեղի ու քրոնիկ հիվանդությունների (օրինակ՝ Ալժեմիրի) հավանականությունը: Ընտրե´ք էքստրա վիրջին զեյթունի ձեթ: Ցողե´ք դրանով բանջարեղենը՝ տապակելուց առաջ: Ավելացրե´ք այն աղցաններին կամ քսե´ք հացի վրա:11. Ավոկադո
Այս փափուկ, կարագի նման միրգը չհագեցած ճարպաթթուների հրաշալի աղբյուր է: Օհայոյի համալսարանի հետազոտության համաձայն՝ աղցանին կամ այլ ուտեստին ավոկադո ավելացնելով՝ մեծանում է կարոտինի և սրտի հիվանդությունները կանխարգելող այլ բաղադրիչների յուրացմասն աստիճանը: Այն հարուստ է նաև ֆոլաթթվով և պոտասիումով: Սակայն դրանք մի փոքր բարձր կալորիաներ ունեն: Քաշի ավելացումից խուսափելու նպատակով ավոկադոն պետք է օգտագործել յուղի կամ պանրի փոխարեն:12. Բրոկոլի
Բրոկոլին օգնում է հաղթահարել քաղցկեղը և սրտային հիվանդությունները: Շաբաթական ընդամենը 4 բաժին բրոկոլի, կաղամբ կամ ծաղկակաղամբ ուտելով՝ կարելի է նվազեցնել մահվան հավանականությունը 26%-ով: Այս արդյունքը ստացվել է՝ 28 տարվա ընթացքում 6 100 մարդու հետազոտելով:13. Սպանախ
Սկսենք թվարկել սպանախի օգտակար հատկությունները: Նախ այն պարունակում է լուտեին, որը կա նաև դեղնուցի մեջ և օգնում է կանխարգելել կուրության պատճառներից մեկը: Այն կարող է նաև կանխարգելել սրտի կաթվածը՝ մաքրելով անոթների պատերը խոլեսթերինից: Սպանախը հարուստ է երկաթով, ինչն էլ օրգանիզմի բջիջներին թթվածին է մատակարարում էներգիայի համար: Հագեցած է նաև B վիտամինով, որը կանխարգելում է ծննդյան արատները: Պատրաստե´ք սառեցված կամ թարմ սպանախի տերևները և շաբաթը մի քանի անգամ մատուցե´ք ճաշի հետ:14. Լոլիկ
Լոլիկն օգնում է սրտի հիվանդությունների և կրծքի քաղցկեղի կանխարգելմանը: Ավելի օգտակար է առանձին լոլիկի սոուսը՝ համեմված սև պղպեղով, զեյթունի ձեթով և սխտորի փոշիով: Այն կարելի է մատուցել հավի մսով:15. Քաղցր կարտոֆիլ
Քաղցր կարտոֆիլը A վիտամինի ամենալավ աղբյուրն է, ինչն աչքերը, մաշկը, շնչառական և աղեստամոքսային ուղին պաշտպանող կարևորագույն սննդամթերք է: A վիտամինը ստացվում է բետա կարոտինից: Չնայած վետա կարոտինով հարուստ են նաև գազարը, կաղամբը, սակայն ամենահարուստը հենց քաղցր կարտոֆիլն է: Կես բաժակ քաղցր կարտոֆիլը 130 կալորիա է, սակայն դրա 80%-ը A նախավիտամինն է: Օգտագործե´ք այն եփած վիճակում, իսկ տապակածից խուսափե´ք:16. Սխտոր
Սխտորն առողջության համար չափազանց կարևոր է: Մեծ քանակությամբ սխտորի օգտագործումը նվազեցնում է հաստ աղիքի, ձվարանների քաղցկեղի հավանականությունը: Այն նաև պայքարում է վարակների դեմ: Բրիտանացի հետազոտողները 12 շաբաթվա ընթացքում 146 մարդկանց զուգահեռաբար տվել են դեղահաբեր և սխտոր: Պարզվել է, որ սխտոր ընդունողների երկու երրորդի մոտ ավելի քիչ հավանական է եղել մրսել-հիվանդանալը:17. Կարմիր պղպեղ
Կարմիր պղպեղը C վիտամինի ամենալավ աղբյուրն է: Այս վիտամինն օգտակար է մաշկի և իմունիտետի համար: Բրիտանացի հետազոտողներն ուսումնասիրել են 4 025 վիտամին ընդունող կնոջ և պարզել, որ C վիտամին ընդունողներն ավելի քիչ կնճիռներ ունեն: Մյուս կողմից, բավական շատ վիտամիններ ուտելով՝ 100%-ով չես կարող պաշտպանվել մրսածությունից: Հետազոտությունը ցույց է տալիս, որ այն ուղղակի կօգնի քեզ ավելի շուտ վերականգնվել: Եվս մեկ բան ավստրալացի հետազոտողներից. վիտամին C-ն նվազեցնում է ծնկների ցավը՝ պաշտպանելով դրանք արթրիտից:18. Թուզ
Պոտասիումի մասին խոսելիս թուզը դժվար թե Ձեր մտքով անցնի: Երևի կզարմանաք` իմանալով, որ 6 թարմ թուզը պարունակում է արյան ճնշումն իջեցնող 891 մգ պոտասիում, ինչն օրական անհրաժեշտ քանակի 20%-ն է և կրկնակի շատ է, քան մեկ ամբողջ բանանն է պարունակում: Նիդեռլանդներում իրականացված 5 տարի տևողությամբ հետազոտությունը բացահայտել է, որ պոտասիումով հարուստ սննդակարգը նվազեցնում է 55 և ավելի բարձր տարիք ունեցողների մոտ մահացության հավանականությունը: Թուզը նաև կալցիումի հրաշալի աղբյուր է: Վեց թուզը պարունակում է այնքան կալցիում, որքան կես բաժակ անյուղ կաթը: Ավելացրե´ք այն յոգուրտի մեջ, մատուցե´ք այծի պանրի կամ կանաչ աղցանի հետ:19. Հապալաս
Հապալասը ծերության դեմ պայքարի ամենահզոր ուժն է: Դրանք լի են անտիօքսիդանտներով:Քորնելի համալասարնի հետազոտողները, ուսումնասիրելով 25 տարբեր միրգ ըստ հզոր պարունակության, փաստեցին, որ այդ թթու-քաղցր հապալասներն ուղղակի լցված են ամենահեշտ յուրացվող անտիօքսիդանտներով: Հետազոտութլյունը պարզել է, որ հապալասով հարուստ սննդակարգը նպաստում է հիշողության կորստի կանխարգելմանը, կանխարգելում է միզային համակարգի վարակները և թեթևացնում աչքերի լարվածությունը: Հապալասի օգտակարությունն առավելագույն զգալու համար պետք է օրական կես բաժակ ուտել: Դա կապահովի անտիօքսիդանտնների օրական անհրաժեշտ քանակից էլ ավելի:20. Ասիական տանձ
Մեկ մեծ ասիական տանձը պարունակում է 10գ խոլեսթերինն իջեցնող բջջանյութ, ինչն օրական օրգանիզմի համար անհրաժեշտ քանակի 40%-ն է: Բալտիմորում, ուսումնասիրելով մեծահասակներին, պարզել են, որ ավելի շատ բջջանյութ օգտագործող մարդիկ ունեն խոլեսթերինի ցածր մակարդակ և ավելի քիչ քաշ:21. Լիչի
Ֆրանսիայում կատարված հետազոտությունը բացահայտել է, որ լիչին սրտի համար անհրաժեշտ օգտակար պոլիֆենոլների պարունակությամբ երկրորդ միրգն է: Այն 15%-ով ավելի շատ պոլիֆենոլ է պարունակում, քան՝ խաղողը: Այս բաղադրիչները կարևոր են նաև քաղցկեղի կանխարգելման համար:22. Խնձոր
Ամենաօգտակար մրգերից մեկը, որ պետք է ուտել, խնձորն է: Քսան տարվա ընթացքում, հետազոտելով 34 000 կնոջ, պարզվել է, որ խնձորն այն երեք մրգերից մեկն է, որն ամենաարդյունավետն է պայքարում սրտանոթային հիվանդությունների դեմ: Ծավալուն հետազոտությունները ցույց են տվել, որ այս միրգը նվազեցնում է թոքերի քաղցկեղի և շաքարախտի հավանականությունը և նույնիսկ օգնում կանանց` նիհարել: Փաստացի միակ բանը, որ խնձորին կարող է անօգտակար դարձնել, այն շաքարով, ալյուրով և կարագով միախառնելն է: Փոխարենը կարելի է այն ճաշակել երեկոյան մեկ գդալ գետնանուշի կարագով կամ աղցանի մեջ` կտրտած:23. Գուավա
Հարավամերիկյան այս միրգը վիտամին C-ի հրաշալի աղբյուր է: Մեկ բաժակ գուավան պարունակում է 5 անգամ ավելի շատ վիտամին C, քան միջին նարինջը, ինչն էլ գերազանցում է վիտամինի օրական անհրաժեշտ քանակը 5 անգամ: Գուավան նաև լիկոպեն է պարունակում, ինչը նպաստում է սրտային հիվանդությունների կանխմանը: Բանգլադեշում իրականացված հետազոտության համաձայն՝ գուավան անգամ պաշտպանում է սննդածին հիվանդություններից: Ի դեպ` գուավայից լավ հյութ է պատրաստվում: Կարող եք հարել այն բանանի, ելակի և կաթի հետ:24. Սև շոկոլադ
Սև շոկոլադը հարուստ է անտիոքսիդանտներով (կաթնային շոկոլադից 3 անգամ շատ), որը կանխարգելում է արյան կարմիր գնդիկների խմբավորումը և միմյանց կպչելը, ինչն էլ կարող է զարկերակային խցանում առաջացնել: Ըստ դանիացի հետազոտողների՝ այն նաև կարող է օգնել նիհարել՝ երկար ժամանակ հագեցվածության զգացողություն տալով: Հետազոտողները 16 մասնակցի հյուրասիրել են 100 գ սև կամ կաթնային շոկոլադ, իսկ 2 ժամ հետո` պիցցա: Պարզվել է, որ սև շոկոլադ ուտողները 15%-ով ավելի քիչ կալորիա են ընդունել և ավելի քիչ են հետաքրքրված ճարպոտ, աղի և քաղցր ուտեստներով: Ընտրե´ք 70% կակաո պարունակող սև շոկոլադներ:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63974_6077936.jpg)
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
![](images/calendar.png)
![Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63444_6922409.jpg)
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
![](images/calendar.png)
![Ուտելու հոգեբանությունը. urolog.am Ուտելու հոգեբանությունը. urolog.am](up/article/small/file_62671_8628865.jpg)
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը](up/article/small/file_62142_1182376.jpg)
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
![](images/calendar.png)
![ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին](up/article/small/file_62110_7625332.jpg)
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
![](images/calendar.png)
![Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62083_6796040.jpg)
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
![](images/calendar.png)
![Գինին և առողջությունը Գինին և առողջությունը](up/article/small/file_61429_2830342.jpg)
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
![](images/calendar.png)
![Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61405_2786846.jpg)
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
![](images/calendar.png)
![Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61361_9970613.jpg)
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
![](images/calendar.png)
![Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am](up/article/small/file_61360_7884369.jpg)
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
![](images/calendar.png)
![Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61322_1151595.jpg)
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
![](images/calendar.png)
![Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com](up/article/small/file_61171_4195308.png)
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am](up/article/small/file_61069_8520252.jpg)
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
![](images/calendar.png)
![Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4 Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4](up/article/small/file_60184_4609941.jpg)
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն